| |||||||
|
Հաճախորդի իրավունքը
Հայտարարություններ
Հետադարձ կապ
ՀՀ, ք. Երևան, Նալբանդյան 48/1
Հեռ. 010 52 68 55, 077 40 50 43 (շուրջօրյա)
Ֆաքս` 010 54 73 40
Էլ. փոստ: info@alfa-insurance.am
Վեբ կայք: www.alfa-insurance.am
|
|
Ավտոմեքենաների ապահովագրություն
Բոլորին է հայտնի ավտոտրանսպորտային միջոցի վտանգի բարձր աղբյուր լինելու փաստը: Այդ իսկ պատճառով գրեթե բոլոր զարգացած երկրներում
ցամաքային տրանսպորտային միջոցների ապահովագրությունը դարձել է կենսական անհրաժեշտություն: ԵՎ դա պատահական չէ, քանի որ, ըստ
վիճակագրության, աշխարհում մեկ րոպեում տեղի է ունենում 100 պատահար, որոնցից 50-ի դեպքում տրանսպորտային միջոցի սեփականատերը կանգնում
է դժվարությունների առջև, իսկ 30-ի դեպքում պատահարն ընդհանրապես հանգեցնում է ֆինանսական ճգնաժամի:
Ցանկանում եք խուսափե՞լ նման իրավիճակներից:
Համագործակցելով «Ալֆա-Ինշուրանս» ապահովագրական ընկերության հետ` նման խնդիրներն այլևս հոգս չեն, քանի որ մեր կարգախոսն է` ապահովել Ապահովադիրների ֆինանսական կայունությունը: Մեր ընկերության կողմից առաջարկվող ապահովագրական ծածկույթում ընդգրկված են այն բոլոր պատահարների հետևանքները, որոնք կարող են տհաճություններ պատճառել Ձեզ: Ապահովագրական պայմանագրով կհատուցվեն այն ծախսերը, որոնք կապված են տրանսպորտային միջոցի վերանորոգման, վարորդի և ուղևորներին բժշկական օգնության տրամադրման, երրորդ անձանց գույքին կամ առողջությանը հասցված վնասների հետևանքները վերացնելու հետ: Տրանսպորտային միջոցների ապահովագրությունը իրականացվում է 3 բաժիններով. ԲԱԺԻՆ 1
Ավտոտրանսպորտային միջոցների կորուստ և/կամ վնաս (Ֆիզիկական վնաս, հրդեհ, առևանգում)
Ապահովագրողը կհատուցի նշված աշխարհագրական սահմաններում Տրանսպորտային միջոցի կորստի կամ վնասի հետ կապված բոլոր այն ծախսերը, որոնք հետևանք են ճանապարհատրանսպորտային պատահարի, բնական աղետների, երրորդ անձանց անօրինական գործողությունների: Տրանսպորտային միջոցի ամբողջական կորստի դեպքում, կտրվի հատուցում ապահովագրական գումարի չափով: ԲԱԺԻՆ 2
Վարորդների և ուղևորների դժբախտ պատահարներից ապահովագրություն (ՃՏՊ-ի հետևանքով հաշմանդամություն, աշխատունակության ժամանակավոր
կորուստ, մահ):Եթե Ապահովագրված ավտոմեքենայի վարորդին կամ որևէ ուղեևորի, որը երթևեկում է այդ տրանսպորտային միջոցով, պատճառվել է մարմնական վնասվածք՝ ողղակիորեն կապված ապահովագրված տրանսպորտային միջոցի շահագործման հետ, որոնք կրում են պատահական բնույթ, Ընկերությունը կհատուցի նրանց առողջության վերականգնման համար կատարված ծախսերը: Անհատին վճարվելիք առավելագույն գումարը որոշվում է կողմերի փոխադարձ համաձայնությամբ, իսկ մահվան փաստի առկայության դեպքում վճարումը կատարվում է մահացածի իրավահաջորդին:
ԲԱԺԻՆ 3
Երրորդ անձանց հանդեպ ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերի աղաքացիական պատասխանատվության
ապահովագրություն:
Ապահովագրական գումարի սահմաններում հատուցվում են այն ծախսերը, որոնք օրենքով սահմանված կարգով Ապահովադիրը պարտավոր է վճարել երրորդ անձանց, ապահովագրության այս տեսակը տրամադրում է ծածկույթ հետևյալ դեպքերում`
Հատուցման ստացման կարգը
Հայցի (հայցերի) դեպքում, Ապահովագրվողը կամ ցանկացած այլ անձ, որը հատուցման պահանջ է ներկայացնում, երրորդ կողմի հանդեպ չպետք է ստանձնի որևէ պատասխանատվություն կամ չպետք է կատարի որևէ առաջարկ, խոստում կամ վճարում, կամ կատարի իրավական որևէ ծախսեր առանց Ապահովագրողի հետ նախնական գրավոր համաձայնության: Ապահովագրական հատուցման պահանջի համար անհրաժեշ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
Ապահովագրական պայմանագրի կնքման կարգը
Վերոնշյալ ծրագրի շրջանականերում Ապահովագրական պայմանագիր կնքելու համար անհրաժեշ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
Վերջին փոփոխությունը Նոյեմբերի 6, 11:17
|
|