Alfa Insurance



Կանոններ | Սակագներ | Դիմում-հարցաթերթիկ | Հայցադիմում


Գույքի և նրան հասցված վնասներից ապահովագրություն




ՀՐԴԵՀԻՑ և ԱՅԼ ՎՏԱՆԳՆԵՐԻՑ ԳՈՒՅՔԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈԻԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ


Բնակարան, առևտրային տարածք և այլ գույք, ահա այն, ինչն այնքան թանկ է մեզ համար, որոնց պահպանաման համար շահագրգռված են բոլորը, սակայն որքան էլ փորձենք միջոցառումներ ձեռնարկել դրանց պահպանության համար, այնուամենայնիվ միշտ Էլ կարող են առաջանալ չկանխատեսված և անհաղթահարելի պատահարներ, որոնք կարող են բերել լուրջ ֆինանասակն կորուստներ: Այդ ամենից խուսափելու համար կան տարբեր ճանապարհներ, որոնցից ամնենամատչելին և ապահովը “Ալֆա-Ինշուրանս” Ապահովագրական Ընկերության կողմից առաջարկվող գույքի համալիր ապահովագրությունն է: Ապահովագրության այս տեսակը կպաշտապանի Ձեր այն շահերը, որոնք կապված են գույքի պահպանման, ֆիզիկական վնասի և այլ պատահական կամ երրորդ անձանց միտումնավոր գործողության հետևանքով գույքին հասցված վնասի հետ:

Ո՞ր ռիսկերից կպաշտպանի Ձեզ այս պայմանագիրը.

- հրդեհ, պայթյուն
- բնական աղետներ
- երրորդ անձանց անօրինական գործողություններ
- բախում տրանսպորտային միջոցների, թռչող օբյեկտների անկում
- վթարներ և այլ


Ի՞նչ առավելություններ կտա այս պայամանգիրը.

Այլևս կարիք չի լինի կուտակել միջոցներ վնասաբեր պատահարների հետևանքները վերացնելու նպատակով` քանի որ Դուք արդեն ունեք ապահովագրական պայամանգիր:

Ինչպե՞ս է վճարվում ապահովագրական հատուցումը՝

Գույքի լիովին ոչնչացման դեպքում՝ իրական արժեքի չափով, Գույքի մասնակի վնասվելու դեպքում՝ վերականգնման ծախսերի չափով`
- վերանորոգման համար նյութերի և պահեստամասերի ծախսերը.
- վերանորոգման աշխատանքների վարձատրման ծախսերը.
- նյութերի վերանորոգման վայր հասցնելու ծախսերը և ապահովագրված իրերի վերականգման և նախնական տեսքի բերելու համար այլ անհրաժեշտ ծախսերը:


Ապահովագրական պայմանագրի կնքման կարգը

Ապահովագրության պայմանագիրը կնքվում է Ապահովագրվողի գրավոր դիմումի հիման վրա: Դիմումը պետք է պարունակի ապահովագրությանը ներկայացվող օբյեկտների և իրերի մասին բոլոր անհրաժեշտ տվյալները: Դիմումը հանդիսանում է ապահովագրության պայմանագրի մի մասը: Ապահովագրական պայմանագրի կնքման համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

- Ապահովադրի անձնագրի պատճեն
- Գույքի սեփականության վկայագրի պատճեն
- Անկախ գործակալության կողմից տրված անշարժ գույքի գնահատման ակտը
- Դիմում-հարցաթերթիկ


Հատուցման ստացման կարգը

Վնասների առաջացման դեպքում, հատուցումը ստանալու նպատակով Ապահովադիրն այդ մասին տեղեկացնում է Ապահովագրողին կամ նրա ներկայացուցչին գրավոր կամ բանավոր ձևով` ձեռնարկելով միջոցառումներ վնասը կանխելու կամ փոքրացնելու և ապահովագրված գույքը փրկելու համար: Հատուցման պահանջի համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
- Ապահովագրական պատահարի վերաբերյալ հայցային դիմում
- Անշարժ գույքի սեփականության վկայականը
- Ապահովագրական վկայագիր/պայմանագիր
- Վնասի փաստը հաստատող փաստաթուղթ (տրված ՀՀ Ոստիկանության, Հրշեջ ծառայության, Հայպետհիդրոմետի կամ այլ իրավասու մարմնի կողմից)
- Շինարարական կազմակերպության կողմից տրված նախահաշիվ` անհրաժեշտ շինարարական աշխատանքների կատարման համար
- Անկախ փորձագետի եզրակացություն ապահովագրական պատահարի վերաբերյալ
- Շահառուի բանկային տվյալերը` ապահովագրական հատուցման փոխանցման համար
- Ապահովադրի կողմից իրականացված ծախսերը հավաստող փաստաթղթեր (հաշիվ պահաջագիր, դրակարկղային չեկ, դրակարկղային մուտքի օրդեր)
- Այլ լրացուցիչ փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ կլինեն ապահովագրական հատուցումը վճարելու համար


Վերջին փոփոխությունը Նոյեմբերի 6, 14:21

Untitled Document




“Ալֆա Ինշուրանս” ԱՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում կայքում տեղադրված հղումների համար դեպի այլ կայքեր, նրանց բովանդակության ստույգության, արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:





© Copyright 2009, Litesoft LTD