| |||||||
|
Հաճախորդի իրավունքը
Հայտարարություններ
Հետադարձ կապ
ՀՀ, ք. Երևան, Նալբանդյան 48/1
Հեռ. 010 52 68 55, 077 40 50 43 (շուրջօրյա)
Ֆաքս` 010 54 73 40
Էլ. փոստ: info@alfa-insurance.am
Վեբ կայք: www.alfa-insurance.am
|
|
Բեռնափոխադրումների ապահովագրություն
Բեռների ապահովագրությունը հանդիսանում է ապահովագրության ամենահին և ամենատարածված տեսակներից մեկը: Բեռների ապահովագրության առաջին
պայմանագրերը կնքվել են դեռևս 14-15-րդ դարերում, Իտալիայում: Դեռևս այն ժամանակ մարդիկ գիտակցել են բեռնափոխադրումների և դրանց անվնաս
իրականացման կարևորությունը: Հետագայում առևտրի նոր շուկաների երևան գալուն զուգահեռ, ավելանում էր հնարավոր կորստի վտանգը, որի հետ
կապված աճում էր գույքային շահերի պաշտպանության անհրաժեշտությունը: Ժամանակակից շուկայական տնտեսության պայմաններում անհնար է
պատկերացնել առևտրային գործունեության որևէ տասակ, որը չուղեկցվի բեռնափոխադրումով, որն իր բնույթով գործունեության կրկնվող տեսակ է:
Վերոնշյալը հաշվի առնելով` "Ալֆա-Ինշուրանս" Ապահովագրական ընկերությունը առաջարկում է բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց կնքել ապահովագրական պայմանագիր (գլխավոր պայմանագիր) որոշակի ժամանակահատվածի համար, այլ ոչ թե կոնկրետ բեռնափոխադրման համար: Սա մեծ առավելություն է, քանի որ այս դեպքում անհրաժեշտություն չի առաջանում յուրաքանչյուր բեռնափոխադրման համար առանձին դիմել ապահովագրական ընկերություն և ստանալ ապահովագրական ծածկույթ: Գլխավոր պայմանագրի կնքումը ապահովադիրներին երկար ժամանակահատվածում պաշտպանում է պարբերաբար իրականացվող բեռնափոխադրումներից բխող ռիսկերից: Ի՞նչ առանձնահատկություններ ունի ապահովագրության այս տեսակը
Ահա մի քանի պատճառ, որի համար բեռների ապահովագրությունը դառնում է անխուսափելի.
Ծածկույթ 1
Ապահովագրություն բոլոր ռիսկերից. ապահովագրված բեռին հասցված վնասի փոխհատուցում, ինչպես նաև բեռի փրկման համար կատարվող ծախսեր: Ծածկույթ 2
Ապահովագրություն սահմանափակ ռիսկերից. ապահովադրի կողմից թվարկվում են այն բոլոր ռիսկերը, որոնց պատճառով ապահովագրված բեռին հնարավոր է հասցվի վնաս: Ծածկույթ 3
Ապահովագրություն ամբողջական կորստից. կփոխհատուցվի միայն բեռի ամբողջական կորուստը: Ապահովագրական ծածկույթում կարող են ընդգրկվել բեռի արժեքը, տեղափոխման արժեքը, վճարված մաքսատուրքը:
Ապահովագրական պայմանագրի կնքման կարգը
Բեռնափոխադրման պայմանագիր կնքելու համար ապահովադիրը պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը. Ֆիզիկական անձանց համար.
Իրավաբանական անձանց համար.
Վերջին փոփոխությունը Նոյեմբերի 6, 14:33
|
|