| |||||||
|
Հաճախորդի իրավունքը
Հայտարարություններ
Հետադարձ կապ
ՀՀ, ք. Երևան, Նալբանդյան 48/1
Հեռ. 010 52 68 55, 077 40 50 43 (շուրջօրյա)
Ֆաքս` 010 54 73 40
Էլ. փոստ: info@alfa-insurance.am
Վեբ կայք: www.alfa-insurance.am
|
|
Այլ պայմաններ
Ապահովագրության պայմանագրով ապահովագրավճարը հաշվարկվում է ապահովագրական գումարի նկատմամբ կիրառելով ապահովագրական սակագինը:
Ապահովագրավճարի վճարման կարգը ձևը և ժամկետները սահմանվում են ապահովագրության պայմանագրով: Ապահովագրավճարը ապահովագրության
պայմանագրով նախատեսված ժամկետներում, կարգով չվճարելու դեպքում Ապահովագրողն իրավունք ունի չեղյալ համարել ապահովագրության
պայմանագիրը:
Ապահովագրական պատահարի արդյունքում ապահովագրության օբյեկտին հասցված վնասը գնահատվում է Ապահովագրողի կամ վերջինիս կողմից մատնանշված անկախ մասնագետի (փորձագետի) կողմից, եթե այլ բան նախատեսված չէ ապահովագրության պայմանագրով: Ապահովագրության պայմանագրի գործողության ավարտի դեպքում Ապահովադրի ցանկությամբ պայմանագիրը կարող է վերակնքվել: Վերակնքման կարգն ու պայմանները սահմանվում են կողմերի փոխադարձ համաձայնությամբ: Ապահովագրության պայմանագիրը կարող է վաղաժամկետ դադարեցվել Ապահովադրի կողմից` 15 օր առաջ այդ մասին գրավոր տեղեկացնելով Ապահովագրողին: Ապահովագրավճարի ետ վերադարձման կարգը սահմանվում է ապահովագրության պայմաններով:
Վերջին փոփոխությունը Նոյեմբերի 6, 12:19
|
|