| |||||||
|
Հաճախորդի իրավունքը
Հայտարարություններ
Հետադարձ կապ
ՀՀ, ք. Երևան, Նալբանդյան 48/1
Հեռ. 010 52 68 55, 077 40 50 43 (շուրջօրյա)
Ֆաքս` 010 54 73 40
Էլ. փոստ: info@alfa-insurance.am
Վեբ կայք: www.alfa-insurance.am
|
|
Վերաապահովագրություն
Ցանկացած ընկերություն, ապահովագրելով իր ապահովադիրների շահերը, նրա ռիսկերը վերցնում է իր վրա: Սակայն ապահովագրական
ընկերություններն իրենց ռիսկերը դիվերսիֆիկացնելու և ապահովադիրների շահերի ապահովությունը կրկնապատկելու համար վերաապահովագրություն
են իրականացնում, այսինքն` այդ ռիսկերը վերաապահովագրում են այլ կազմակերպություններում: «Ալֆա-Ինշուրանս» ապահովագրական ՓԲԸ ակտիվորեն
համագործակցում է վերաապահովագրական ընկերությունների հետ: Ընկերության վերաապահովագրողները բոլորը համարվում են հուսալի` համաձայն ՀՀ
ԿԲ «Վերաապահովագրողներին չարգելված և հուսալի համարելու չափանիշները» կանոնակարգ 3/05-ի: Վերաապահովագրության բնագավառում մեր
հիմնական գործընկերները նշված են ստորև ներված աղյուսակում:
Բացի նշված ընկերություններից` «Ալֆա-Ինշուրանս» ապահովագրական ՓԲԸ համագործակցում է նաև Hannover Re (Գերմանիա), Partner Re Zurich (Շվեյցարիա), B&B Insurance (Բելառուս) վերաապահովագրական ընկերությունների հետ: Վերաապահովագրության բնագավառում Ընկերությունը նաև համագործակցում է հայկական և արտասահմանյան ապահովագրական/վերաապահովագրական բրոքերների հետ: Համագործակցելով միայն իրապես հուսալի վերաապահովագրական ընկերությունների հետ` մենք աշխատում ենք զերծ պահել մեզ վստահող անձանց` մեր ապահովադիրներին, վնասը չհատուցելու կամ հատուցումն անհին կերպով հետաձգելու ռիսկից և ձգտում ենք արդարացնել մեր ապահովադիրների բաոլոր սպասումները:
Վերջին փոփոխությունը Դեկտեմբերի 8, 16:41
|
|