Alfa Insurance



Վեճերի լուծման բացատրական ամփոփագիր


Հաճախորդները բողոք-պահանջ կարող են ներկայացնել Ընկերությանը գրավոր` առձեռն հանձնելով Ընկերության գրասենյակ (հասցե` ՀՀ, ք. Երևան, Նալբանդյան 48):

Ուշադրություն`

Ցանկացած անձ իրավունք ունի ստանալու “Ալֆա Ինշուրանս” ԱՓԲԸ-ի վերաբերյալ “Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին” ՀՀ օրենքի 84-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված տեղեկատվության պատճենները: Այս օրենքը կարող եք գտնել www.alfa-insurance.am կայքի “Օրենքների և նորմատիվ իրավական ակտերի ցանկը” բաժնում: Սույն տեղեկատվության համար կգանձվի համապատասխան վճար, որը չի կարող ավելի լինել, դրանց պատրաստման և/կամ փոստային առաքման համար արած արված փաստացի ծախսերը:

Վերոնշված տեղեկատվությունը Ընկերությունը տրամադրում է անձի գրավոր դիմումը ստանալուց երկու աշխատանքային օրվա ընթացքում: Գրավոր դիմումը կարող է ներկայացվել հետևյալ ձևերով. առձեռն` Ընկերության գրասենյակում, էլեկտրոնային հասցեով` info@alfa-insurance.am:


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Սիրելի՛ հաճախորդ, Ձեր իրավունքները կարող են պաշտպանվել ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:


Դատարան դիմելու դեպքում Ձեր և “Ալֆա Ինշուրանս” ԱՓԲԸ-ի միջև ծագած վեճը լուծում է դատարանը: Դուք կարող եք դիմել դատարան բողոքի քննության ցանկացած փուլում: Դատարանի վճիռը չի կարող վերանայվել Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից:


Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու դեպքում Ձեր և “Ալֆա Ինշուրանս” ԱՓԲԸ-ի միջև ծագած վեճը լուծում է Հաշտարարը` “Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին” ՀՀ օրենքով սահմանված կարգով:

Ֆինանսական համակարգի հաշտարարի ծառայություններն ԱՆՎՃԱՐ են:

Բողոք ունենալու դեպքում Դուք նախևառաջ պետք է դիմեք “Ալֆա Ինշուրանս” ԱՓԲԸ: “Ալֆա Ինշուրանս” ԱՓԲԸ-ն պարտավոր է 10 աշխատանքային օրվա ընթացքում պատասխանել Ձեր բողոքին: 10 օրից պատասխանը ստանալուց հետո կամ, եթե պատասխան չեք ստացել, առանց դրա, Դուք կարող եք դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարին:

Ֆինանսական համակարգի հաշտարարը չի կարող քննել Ձեր բողոքը, եթե `

1. Բողոքը “Ալֆա Ինշուրանս” ԱՓԲԸ ներկայացնելուց հետո դեռ չի անցել 10 աշխատանքային օր,
2. Դուք չեք պահանջում դրամական կամ այլ գույքային հատուցում, Ձեր կողմից պահանջվող հատուցումը գերազանցում է 10 միլիոն դրամը (կամ դրան համարժեք արտարժույթով գումարը),
3. “Ալֆա Ինշուրանս” ԱՓԲԸ պատասխանը ստանալուց հետո անցել է ավելի քան վեց ամիս,
4. Ձեր կողմից բողոքարկվող գործողությունը կամ անգործությունը տեղի է ունեցել մինչև 2008թ. օգոստոսի 2-ը:
Զգուշացնում ենք նաև, որ Ֆինանսական համակարգի հաշտարարը չի կարող քննել Ձեր բողոքը, եթե այն քննվում է դատարանի (կամ արբիտրաժային տրիբունալի) կողմից կամ արդեն իսկ առկա է այդ բողոքի վերաբերյալ դատարանի (կամ արբիտրաժային տրիբունալի) վճիռը:
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ

Հաշտարար՝   Փիրուզ Սարգսյան
Գտնվելու վայրը՝   0010, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 26/1, “Էրեբունի պլազա” բիզնես կենտրոն 4-րդ հարկ, 411 սենյակ
Հեռ.՝.   (010) 582-321, 582-322
Էլ. հասցե՝   info@fsm.am
Կայք`   www.fsm.am
** Սիրելի՛ հաճախորդ, հայտնում ենք Ձեզ, որ “Ալֆա Ինշուրանս” ԱՓԲԸ-ն չի հրաժարվել Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից: Դա նշանակում է, որ “Ալֆա Ինշուրանս” ԱՓԲԸ-ն կարող է որոշ դեպքերում դատական կարգով վիճարկել Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից “Ալֆա Ինշուրանս” ԱՓԲԸ-ի դեմ կայացված որոշումները:

Դուք կարող եք նաև բողոքներով դիմել Կենտրոնական բանկ: Տեղեկացնում ենք, որ Կենտրոնական բանկն իրավասու չէ լուծել Ձեր և “Ալֆա Ինշուրանս” ԱՓԲԸ միջև վեճերը, սակայն կարող է “Ալֆա Ինշուրանս” ԱՓԲԸ նկատմամբ կիրառել պատասխանատվության միջոցներ, եթե պարզվի, որ “Ալֆա Ինշուրանս” ԱՓԲԸ խախտել է օրենքի պահանջները:

ՀՀ Կենտրոնական բանկ

Գտնվելու վայրը՝   0010, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 6
Հեռ.՝   (010) 592-697
Ֆաքս՝   (010) 565-496
Էլ. հասցե՝  chairman@cba.am
Կայք`   www.cba.am


Հարգելի հաճախորդ, հայտնում ենք, որ եթե Ձեր և “Ալֆա Ինշուրանս” ԱՓԲԸ-ի միջև կնքվել է արբիտրաժային համաձայնություն, դա նշանակում է, որ “Ալֆա Ինշուրանս” ԱՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրից բխող վեճերը ենթակա են լուծման արբիտրաժային տրիբունալի կողմից: Դուք զրկվում եք “Ալֆա Ինշուրանս” ԱՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրից բխող վեճերի կապակցությամբ դատարան դիմելու իրավունքից: Արբիտրաժային տրիբունալի վճիռները, որպես կանոն, դատարանի կողմից վերանայման ենթակա չեն:


Վերջին փոփոխությունը Նոյեմբերի 25, 11:38

Untitled Document




“Ալֆա Ինշուրանս” ԱՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում կայքում տեղադրված հղումների համար դեպի այլ կայքեր, նրանց բովանդակության ստույգության, արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:





© Copyright 2009, Litesoft LTD